ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍԻ ԱՆՎԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՐԹԱՀԱՄԱ&#1340

Դպրոցի խորհուրդ

Կառուցվածքը

Դպրոցի խորհուրդի անդամներն են.

  • Դպրոցի տնօրենը, ով նաև ԴԽ-ի նախագահն է,
  • Դեսպանի մշակութային հարցերով խորհրդականը,
  • Դպրոցի ուսուցչական կազմը,
  • Դպրոցի դասարանների քանակին համարժեք դասարանների ընտրված ծնողների ներկայացուցիչները:

Լրացուցիչ անդամներ,
Կարող են մասնակցել ժողովին.

  • Սպորտային և մշակութային հարցերով զբաղվող անձիք,
  • Հոգեբանական աջակցությանը մասնակցող անձիք,
  • Դպրոցի բժշկական անձնակազմը,
  • Մանկապարտեզի հարցերի մասնագետ գործակալները:
Ազգային կրթության նախարարության տեսուչը:

Գործունեություն

Դպրոցի խորհուրդը կազմվում է մեկ տարվա համար և նիստեր է կազմակերպում մինչև անդամների փոփոխությունը: Այն ժողով է հրավիրում եռամսյակը մեկ, և առաջինը` պարտադիր, ներկայացուցիչ ծնողների ընտրությունից հետո 15 օրերի ընթացքում: Ժողովից հետո դպրոցի տնօրենը հաստատում է արձանագրություն, որն այնուհետև ցուցադրվում է ծնողներին հասանելի վայրում:

Գործառույթներ

Դպրոցի խորհուրդը կազմում և քվեարկում է ներքին կանոնակարգը:
Այն մասնակցում է հաստատության ծրագրի կազմելուն և կարծիք է հայտնում դպրոցական կյանքին վերաբերող հարցերի մասին:
Եվ այսպես, ԴԽ-ն քննարկում է.
  • Մանկավարժական գործունեությունը, որը կազմակերպվում է ուսումնական ծրագրի կատարման համար,
  • Դպրոցին հատկացված միջոցների օգտագործումը,
  • Հաշմանդամ երեխաների ընդունման պայանները,
  • Արտադասարանական գործունեությունը,
  • Ճաշի և ճաշարանի հետ կապված հարցերը:

ԴԽ-ն իր համաձայնությունն է տալիս արտադասարանական ուսուցչական, սպորտային և մշակութային գործունեության կազմակերպման համար: Այն որոշում է ուսուցիչների և աշակերտների ծնողների միջև հանդիպումների օրացույցը:
Powered by Create your own unique website with customizable templates.