ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍԻ ԱՆՎԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՐԹԱՀԱՄԱ&#1340

Բլեզ Պասկալ բաժին

Ինֆորմատիկա և մաթեմատիկա

Այս բաժինը ներկայացնում է Հայաստանում Ֆրանսիական համալսարան ընդունվելու նախապատրաստական փուլ՝ 3 տարի ուսումնառությամբ, Համակարգչային գիտությունների և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետ ընդունելության համար:
 
Դիպլոմ՝

Բլեզ Պասկալ բաժինն իրականացնում է դասավանդում հայկական ծրագրերով, ուստի աշակերտները ստանալու են ՀՀ միջնակարգ կրթության Ատեստատ:
Դպրոցական օրացույցն ու դասացուցակը՝

Բլեզ Պասկալ բաժինը հիմնվում է Ֆրանսիական կրթական համակարգի օրացույցի վրա, ըստ այդմ, ամեն յոթ ուսումնական շաբաթին հաջորդում է արձակուրդ մեկ կամ երկու շաբաթ տևողությամբ, և դասընթացներն ավարտվում են հունիսի վերջին :
Շաբաթական հինգ վեցժամյա աշխատանքային օր` շաբաթն ու կիրակին ազատ:


Ընդունելության պայմանները և ժամկետները

Գրանցման դիմումները կարող են կատարվել առցանց՝ մարտ և ապրիլ ամիսներին:
Ընդունելության քննությունները կընթանան մայիսի ընթացքում`
- Մաթեմատիկայի գրավոր թեստ
- Հարցազրույց հայերենով` երկու ուսուցիչներից և Ֆրանսիական դպրոցի տնօրինության մեկ ներկայացուցչից կազմված հանձնաժողովի հետ:
Ֆրանսերեն լեզվի իմացությունը ընդունելության ժամանակ պարտադիր չէ:

Դասաժամեր՝
Picture
Դասարաններ՝

10-րդ : 15 տարեկան
11-րդ : 16 տարեկան
12-րդ : 17 տարեկան

Միջավայրը՝


  • Ֆրանսիայի և Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական դպրոցի հետ անմիջական կապը:
  • Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի հետ համագործակցությունը:
  • Հայաստանում Ֆրանսիական Համալասարան ընդունվելու արտոնությունները` խստապահանջ և կանոնակարգված նախապատրաստման շնորհիվ:
  • Ուսուցում, որը թույլ է տալիս յուրաքանչյուր աշակերտին հնարավորինս զարգացնել իր տաղանդները եւ հասնել իր անձնական և մասնագիտական բարձրագույն նպատակներին: 
  • Աշակերտների ներգրավվածության մշտական հսկողությունը` հստակ ներքին կանոնակարգ և էթիկայի կանոնների պահպանում:
  • Աշակերտների ուսման անընդհատ ուղեկցումը, նույնիսկ դպրոցական ժամերից դուրս՝ թվային դասարանների միջոցով։
  • Փոքր դասախմբերը (առավելագույնը 20 աշակերտ յուրաքանչյուր դասարանում)։​
  • Ֆրանսերեն լեզվի շուրջ կազմակերպվող բազում մշակութային միջացառումները (կինո, թատրոն, պոեզիա, երաժշտություն, պար, մասնակցությունը Ֆրանկոֆոն միջոցառումներին) :
Powered by Create your own unique website with customizable templates.