ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍԻ ԱՆՎԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՐԹԱՀԱՄԱ&#1340

Դպրոցական կրթաթոշակ

Արտերկրում գտնվող Ֆրանսիական կրթական հաստատություններում, ընտանիքները պետք է վճարեն ուսման վարձեր իրենց երեխաների ուսման համար։ Հաշվի առնելով ուսման վարձերի գումարները՝ պաշտոնական ատյանները ստեղծել են կրթաթոշակի համակարգ։  (կրթական կոդի D531-45 à D531-51 հոտվածներ )։

Դպրոցական կրթաթոշակների ընդունումը 2019-2020 ուստարվա համար սկսված է ։ Դիմումները կից փաստաթղթերով պետք է ներկայացնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն մինչև մարտի 1-ը, ժամը 17։00։

Ստանալու պայմանները

Կրթաթոշակները հասանալի են ֆրանսիացի երեխաների համար, ովքեր իրենց ընտանիքների հետ կացություն են հաստատել արտասահմանում, գրանցված են Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների համաշխարհային ռեգիստրում և սովորում են Ֆրանսիայի Ազգային կրթության նախարարության կողմից լիցենզավորված հաստատությունում։ Աշակերտը պետք է լինի 3 տարեկան կամ մեծ։

Խորհուրդներ

Գրանցման փաստաթղթերը պետք է ներկայացվեն դիվանագիտական ատյանի կամ հյուպատոսարանի կողմից կանոնակարգով որոշված ժամկետին հմապատասխան։ Կրթաթոշակի դիմումը գործում է միայն ընթացիկ ուստարվա համարև  թարմացվում են յուրաքանչյուր տարի։ Բացի այդ, այն անկախ է երեխայի տվյալ ուսումնական հաստատություն գրանցվելու գործընթացից։

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

2019-2020_տեղեկատվական թերթիկ.pdf
File Size: 498 kb
File Type: pdf
Download File

կրթաթոշակի դիմում_2019-2020.pdf
File Size: 224 kb
File Type: pdf
Download File

փաստաթղթերի ցանկ_-2019-2020.pdf
File Size: 264 kb
File Type: pdf
Download File

Powered by Create your own unique website with customizable templates.