ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍԻ ԱՆՎԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՐԹԱՀԱՄԱ&#1340
Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցը գործում է 2007 թվականից (մանկապարտեզը հիմնադրվել է 1999թ․-ին) և միակ հաստատությունն է, որն ունի Ֆրանսիայի Ազգային կրթության նախարարության լիցենզավորում և ճանաչված է Ֆրանսիայի և Հայաստանի միջև կնքված միջպետական համաձայնագրով։

ֆրանսիական կրթական ծրագիրը․

Կրթություն, որը երաշխավորում է միջազգայնորեն ճանաչված դիպլոմներ ստանալու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը։

  • Մանկապարտեզ՝ 2-ից 5 տարեկան,
  • Տարրական դպրոց՝ 6-ից 10 տարեկան,
  • Միջին դպրոց՝ 11-ից 14 տարեկան, միջին
  • Դպրոցի ավարտական դիպլոմ՝ “Բրեվե”,
  • Ավագ դպրոց՝ 15-ից 18 տարեկան, ավարտական “Բակալորեա” դիպլոմ։
 
Դպրոցի ավարտից հետո ուսումը Հայաստանի Ֆրանսիական Համալսարանում, Ֆրանսիայում, կամ ցանկացած այլ երկրում շարունակելու հնարավորություն։

Արժեքները․

Ուսուցում, որը միավորում է ֆրանսիացի, հայ ու այլազգի երեխաներին և Ֆրանսիացի ու հայ ուսուցիչներ, ովքեր ապահովում են համամարդկային արժեքների ձևավորումը։
 
- Տղաների և աղջիկների միջև հավասարություն,
- Հանդուրժողականություն,
- Բաց աշխարհընկալում,
- Ինտելեկտուալ մրցակցություն և իրագործում,
- Մշակույթների երկխոսություն։

Ֆրանսիական դպրոցների ցանցը․

Արտասահմանում ֆրանսիական դպրոցների ցանցի առավելությունները՝ 137 երկրներում գտնվող շուրջ 496 կրթահամալիր, աշխարհում գործող եզակի ծրագիր, որն ապահովում է

- դպրոցների և ուսուցիչների համար խորհրդատվություն աջակցություն, արդյունքների գնահատում և վերահսկում Ֆրանսիայի կրթության նախարարության տեսուչների կողմից,
- շարունակական վերապատրաստումներ ուսուցիչների և անձնակազմի համար,
- կրթաթոշակներ Ֆրանսիացի աշակերտների համար։
Powered by Create your own unique website with customizable templates.