ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍԻ ԱՆՎԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՐԹԱՀԱՄԱ&#1340

Մանկապարտեզ
​
Ծրագրերը ՝

Համապատասխանեցնել լեզուն - Բացահայտել գրավոր խոսքը
Բանավոր լեզուն մանկապարտեզի ուսումնառության հիմքն է:
Երեխաները սովորում են փոխանակել, արտահայտվել: Հատուկ ուշադրություն է դարձվում ավելի ու ավելի բարդ պատմություններ հասկանալուն: Լեզվի կիրառումը թույլ է տալիս երեխաներին.
  • հետևել նախադասություն կազմելու կանոններին,
  • ուսուցչի օգնությամբ բառապաշար ձեռք բերել։
Խոսքի հնչյունների, այբբենական սկզբունքի ձեռքբերման և գրելու ժեստերի շուրջ աշխատանքը նախապատրաստում է ընթերցանության և գրելու համակարգված ուսուցմանը, որը կսկսվի առաջին դասարանում:

Դառնալ աշակերտ

Նպատակն է սովորեցնել երեխային գիտակցել՝
  • թե ինչն է նրան առանձնացնում մյուսներից,
  • իրեն որպես անձ ներկայացնել,
  • կանոններով կազմակերպված համայնքում ապրել ուրիշների հետ,
  • հասկանալ, թե ինչ է դպրոցը և որն է իր տեղը դպրոցում
Աշակերտ դառնալը պրոգրեսիվ գործընթաց է, որը պահանջում է ուսուցչից թե ճկունություն և թե խստություն:

Գործել և արտահայտվել շարժումներով

Երեխան բացահայտում է իր մարմնի հնարավորությունները ազատ կամ ղեկավարվող ֆիզիկական գործունեության  միջոցով, որոնք պարունակում են կանոններ, գեղարվեստական ​​արտահայտություններ: Այսպես նրանք ճանաչում են իրենց մարմինը: Երեխան զարգացնում է էական շարժիչ գործողություններ `շարժվել, ապահովել իր հավասարակշռությունը և կառավարել իրերը, նետել կամ բռնել դրանք:

Բացահայտել աշխարհը

Մանկապարտեզում աշակերտը հայտնաբերում է շրջակա աշխարհը, նա սովորում է վերցնել և օգտագործել տարածական եւ ժամանակային ուղենիշներ: Նա սովորում է տալ հարցեր և իր սեփականից բացի տարբեր տեսանկյուններ ընդունել, և նրա մտքերի հակադրումը տրամաբանությանը թույլ է տալիս ձևավորել հիմնավորումներ գտնելու հմտությունը: Լեզվի և ներկայացման տարբեր ձեւերի շնորհիվ (նկարներ, սխեմաներ) նա կարողանում է դասակարգել, կարգավորել և  նկարագրել: Նա սկսում է առանձնացնել շնչավորն ու անշունչը(իր, առարկա):

Կատարել, զգալ, պատկերացնել, ստեղծել

Մանկապարտեզը կերտում է  արվեստի առաջին գիտակցումը: Մի կողմից, նկարչությունը և տարաժաչափական կոմպոզիցիաները (իրերի, առարկաների պատրաստումը), մյուս կողմից՝ ձայնը և լսելը, մեծացնում են երեխայի զգայական հնարավորությունները:
Դասարաններ՝

TPS :  2 տարեկան
PS : 3  տարեկան
MS : 4  տարեկան
GS : 5  տարեկան
Երեխայի օրվա կազմակերպում՝

8։20 - 8։50 : Նախաճաշ գրանցված աշակերտների համար
9։00- 15։10 : Ֆրանսիական մանկապարտեզի ծրագիր
15։15 -17։00 : Երկարօրյա, արտադասարանական                                       պարապմունքներ 
Բազմամշակութային և բազմալեզվական ճանաչողություն

Ձեր երեխան կարող է օգտվել դպրոցի բազմամշակութային միջավայրից (ավելի քան 12 ազգությունների ներկայացուցիչներ) և բազմալեզու համատեքստից: Ուսուցումը իրականացվում է ֆրանսերենով և  դասավանդում են մասնագետ ուսուցիչներ։
Ստորև ներկայացնում ենք ծնողներին ուղղված գործնական ուղեցույցը։
programme_de_la_maternelle.docx
File Size: 19 kb
File Type: docx
Download File

tableaux_maternelle_193538.pdf
File Size: 241 kb
File Type: pdf
Download File

guide_pratique_des_parents_ecole_maternelle_227359.pdf
File Size: 2643 kb
File Type: pdf
Download File

Powered by Create your own unique website with customizable templates.